ՓՈՔՐԻԿ ՔԱՅԼԵՐ ՄԵԾ ԵՐԱԶԱՆՔՆԵՐ

Փիլիսոփայությունը
Կենտրոնի փիլիսոփայության առանցքում «Երեխայի հարյուր լեզուներն» են՝ նրա
բնածին կարողությունը՝ արտահայտվելու արվեստի, շարժման, գիտության և
բազմալեզվության ﬕջոցով։
Սույն կրթական ծրագիրը հանդիսանում է Հայաստանում նախադպրոցական կրթության
նորարարական մոդել, որը ﬕավորում է իտալական հարուստ մանկավարժական
ավանդույթները և ֆրանսիական նախակրթարանների ակադեﬕական
խստապահանջությունը։ Կենտրոնը դիտարկվում է որպես կենսունակ լաբորատորիա,
որտեղ երեխան ոչ թե պատրաստվում է կյանքին, այլ ապրում է լիարժեք
ստեղծագործական կյանքով հենց այսօր։
Հիմնական նպատակները
Ծրագրի ռազմավարական նպատակները բաժանված են երեք առանցքային
ուղղությունների.
-
Անհատական զարգացում և ինքնավարություն
Ձևավորել ինքնուրույն գործելու և որոշումներ կայացնելու հմտություն՝ «Օգնի՛ր ինձ դա
անել ինքնուրույն» սկզբունքով։
Զարգացնել էմոցիոնալ ինտելեկտը, որը թույլ կտա երեխային ճանաչել սեփական
հույզերը և կառուցել հարգալից հարաբերություններ հասակակիցների հետ։
-
Երկլեզու հաղորդակցական միջավայր
Ապահովել հայերենի՝ որպես մայրենի լեզվի և մշակութային հենքի անխաթար զարգացումը։
Իտալերենի ինտեգրումը բնական հաղորդակցության միջոցով՝ ստեղծելով լեզվական ճկունություն, որը հիմք կհանդիսանա հետագա մասնագիտացված հոսքերի ընտրության համար։
-
Ակադեմիական և մշակութային շարունակականություն.
Նախապատրաստել երեխաներին կից դպրոցի ուսումնական ռիթմին և պահանջներին՝ ապահովելով սահուն անցում դեպի տարրական դպրոց։
Սերմանել սեր դեպի եվրոպական և ազգային մշակույթները՝ արվեստի, երաժշտության
և գրականության միջոցով։
Ուսումնական միջավայրի մոդելը
Կենտրոնի նպատակն է ստեղծել միջավայր, որտեղ յուրաքանչյուր խմբում աշխատող
երկու դաստիարակները հանդես են գալիս որպես հետազոտող-գործընկերներ։ Այս
մոդելը հնարավորություն է տալիս. Իրականացնել երեխաների մշտական դիտարկում և փաստաթղթավորում։
Կիրառել թիմային ուսուցում, որտեղ լեզվական և մեթոդական աշխատանքը բաշխվում
է հավասարաչափ։
Ստեղծել ապահով և ստեղծարար մթնոլորտ, որտեղ յուրաքանչյուր երեխայի ձայնը
լսելի է։
Տեսլականը
Կենտրոնի տեսլականն է՝ կրթել քաղաքացիներ, ովքեր տիրապետում են քննադատական մտածողությանը, ունեն բարձր գեղագիտական ճաշակ և պատրաստ են հայկական միջավայրից վստահ քայլերով մտնել միջազգային կրթական հանրություն՝ լինի դա ֆրանսիական հոսքի ակադեմիական ուղին, թե իտալական մշակութային հարուստ ժառանգությունը։
