top of page

Կրթական գործընթացը կազմակերպվում է

5 հիմնական փոխկապակցված ոլորտների միջոցով.

Արվեստ

ազգային արժեքների և ավանդույթների ճանաչում և

պահպանում

​​

Սոցիալ-հուզական և ֆիզիկական զարգացում

Ոլորտ, որն ապահովում է երեխայի հոգեկան և մարմնական առողջությունը։

Բովանդակություն

Ինքնասպասարկում, խմբային խաղեր, էթիկայի կանոններ, սեփական և դիմացինի

սահմանների հարգում, կոպիտ և նուրբ մոտորիկայի զարգացում։

Արդյունքը 6 տարեկանում

Ինքնուրույն է կենցաղում, կարողանում է համագործակցել թիմում, կառավարել

կոնֆլիկտները և պատրաստ է դպրոցական կարգապահությանը։

Ստեղծագործական և գեղագիտական զարգացում

Ռեջիո Էմիլիա մոտեցման առանցքային ոլորտն է, որտեղ արվեստը դիտվում է որպես

լեզու։

Բովանդակություն

Աշխատանք տարբեր նյութերով (կավ, ջրաներկ, կոլաժ), ծանոթություն իտալացի և

ֆրանսիացի մեծ նկարիչների հետ, երաժշտական ռիթմիկա և թատերականացված

խաղեր։

Արդյունքը 6 տարեկան

Դրսևորում է ստեղծագործական երևակայություն, տիրապետում է տարբեր

տեխնիկաների և կարողանում է արտահայտել իր մտքերը տեսողական արվեստի

միջոցով։

Գիտական և հետազոտական գործունեություն

Բովանդակություն.

Բնության երևույթների դիտարկում, բույսերի և կենդանիների խնամք, պարզ

փորձարկումներ (ջուր, լույս, մագնիս), էկոլոգիական դաստիարակություն։

Արդյունքը 6 տարեկանում.

Ունի տարրական պատկերացումներ շրջակա միջավայրի մասին, կարողանում է ձևակերպել «ինչո՞ւ» և «ինչպե՞ս» հարցերը և փնտրել պատասխաններ հետազոտության

միջոցով։

Մաթեմատիկական և տրամաբանական մտածողություն

Բովանդակություն

Թվերի աշխարհ (1-20 և ավելի), երկրաչափական պատկերներ, չափումներ

(երկարություն, կշիռ), տարածական և ժամանակային կողմնորոշում (օրեր, ամիսներ,

ժամացույց)։

Արդյունքը 6 տարեկանում

Երեխան հեշտությամբ կատարում է պարզ գործողություններ, դասակարգում է

առարկաները ըստ հատկանիշների և կարողանում է լուծել տրամաբանական

խնդիրներ։

Լեզվական զարգացում և բազմալեզվություն

Բովանդակություն

Բառապաշարի հարստացում, հնչյունային լսողության զարգացում, պատմություններ

հորինելու և վերապատմելու կարողություն։

Արդյունքը

Հայերեն

Ազատ հաղորդակցվում է, ճանաչում է տառերը, կարողանում է կազմել բարդ

նախադասություններ։

Իտալերեն

Հասկանում է ուսուցչի հրահանգները, տիրապետում է առօրյա բառապաշարին

(գույներ, թվեր, ընտանիք), պատրաստ է առաջին դասարանի լեզվական ծանրաբեռնվածությանը։

Արտասանում է իտալական հիմնական արտահայտությունները, երգում է և մասնակցում կարճ երկխոսությունների։

© 2026  ՊԻԿԿՈԼԻ ՊԱՍՍԻ Իտալական մանկական զարգազման կենտրոն

  • White Instagram Icon
  • White Facebook Icon
bottom of page