top of page

ՓՈՔՐԻԿ ՔԱՅԼԵՐ        ՄԵԾ ԵՐԱԶԱՆՔՆԵՐ

Screenshot 2025-06-18 at 03.44_edited.jpg

Փիլիսոփայությունը

Կենտրոնի փիլիսոփայության առանցքում «Երեխայի հարյուր լեզուներն» են՝ նրա

բնածին կարողությունը՝ արտահայտվելու արվեստի, շարժման, գիտության և

բազմալեզվության ﬕջոցով։

 

Սույն կրթական ծրագիրը հանդիսանում է Հայաստանում նախադպրոցական կրթության

նորարարական մոդել, որը ﬕավորում է իտալական հարուստ մանկավարժական

ավանդույթները և ֆրանսիական նախակրթարանների ակադեﬕական

խստապահանջությունը։ Կենտրոնը դիտարկվում է որպես կենսունակ լաբորատորիա,

որտեղ երեխան ոչ թե պատրաստվում է կյանքին, այլ ապրում է լիարժեք

ստեղծագործական կյանքով հենց այսօր։

Հիմնական նպատակները
 

Ծրագրի ռազմավարական նպատակները բաժանված են երեք առանցքային

ուղղությունների.

​

  • Անհատական զարգացում և ինքնավարություն

Ձևավորել ինքնուրույն գործելու և որոշումներ կայացնելու հմտություն՝ «Օգնի՛ր ինձ դա

անել ինքնուրույն» սկզբունքով։

Զարգացնել էմոցիոնալ ինտելեկտը, որը թույլ կտա երեխային ճանաչել սեփական

հույզերը և կառուցել հարգալից հարաբերություններ հասակակիցների հետ։

​

  • Երկլեզու հաղորդակցական միջավայր

Ապահովել հայերենի՝ որպես մայրենի լեզվի և մշակութային հենքի անխաթար զարգացումը։

Իտալերենի ինտեգրումը բնական հաղորդակցության միջոցով՝ ստեղծելով լեզվական ճկունություն, որը հիմք կհանդիսանա հետագա մասնագիտացված հոսքերի ընտրության համար։

​

  • Ակադեմիական և մշակութային շարունակականություն.

Նախապատրաստել երեխաներին կից դպրոցի ուսումնական ռիթմին և պահանջներին՝ ապահովելով սահուն անցում դեպի տարրական դպրոց։

Սերմանել սեր դեպի եվրոպական և ազգային մշակույթները՝ արվեստի, երաժշտության

և գրականության միջոցով։​

Ուսումնական միջավայրի մոդելը

​Կենտրոնի նպատակն է ստեղծել միջավայր, որտեղ յուրաքանչյուր խմբում աշխատող

երկու դաստիարակները հանդես են գալիս որպես հետազոտող-գործընկերներ։ Այս

մոդելը հնարավորություն է տալիս. Իրականացնել երեխաների մշտական դիտարկում և փաստաթղթավորում։

Կիրառել թիմային ուսուցում, որտեղ լեզվական և մեթոդական աշխատանքը բաշխվում

է հավասարաչափ։

Ստեղծել ապահով և ստեղծարար մթնոլորտ, որտեղ յուրաքանչյուր երեխայի ձայնը

լսելի է։

Տեսլականը

​​Կենտրոնի տեսլականն է՝ կրթել քաղաքացիներ, ովքեր տիրապետում են քննադատական մտածողությանը, ունեն բարձր գեղագիտական ճաշակ և պատրաստ են հայկական միջավայրից վստահ քայլերով մտնել միջազգային կրթական հանրություն՝ լինի դա ֆրանսիական հոսքի ակադեմիական ուղին, թե իտալական մշակութային հարուստ ժառանգությունը։

© 2026  ՊԻԿԿՈԼԻ ՊԱՍՍԻ Իտալական մանկական զարգազման կենտրոն

  • White Instagram Icon
  • White Facebook Icon
bottom of page