Ուսուցման սկզբունքերը

-
«Միջավայրը որպես երրորդ դաստիարակ»
-
(Ռեջջիո Էմիլիա)
-
Տարածքը ձևավորում է միտքը:
-
Էսթետիկա և կարգավորվածություն
-
Միջավայրը կառուցված է այնպես, որ խթանի երեխայի հետաքրքրասիրությունը:
-
Բնական լույսը, բաց դարակաշարերը և բնական նյութերը սովորեցնում են երեխային
-
հարգել շրջապատը և գնահատել գեղեցիկը:
-
Մատչելիություն
-
Բոլոր ուսումնական նյութերը գտնվում են երեխայի ձեռքի հասանելիության
-
բարձրության վրա, ինչը խթանում է ինքնուրույն ընտրություն կատարելու հմտությունը:
Միջին տարիք
Միջին տարիքի ուսուցման հիմնական սկզբունքը երեխայի ինքնուրույնության ձևավորումն է


Նախադպրոցական
ավագ տարիք
Նախադպրոցական ավագ տարիքում կենտրոնի գործունեության գլխավոր նպատակներից է ապահովել երեխայի սահուն,
անցնցում և հոգեբանորեն հարմարավետ տեղափոխումը նախադպրոցական
միջավայրից դեպի կից դպրոցի տարրական օղակ։
Այս փուլում կարևորվում է նախագծային մտածողությունը և
ստեղծագործական ինքնուրույնությունը, որոնք հիմք են հանդիսանում իտալական
տարրական դպրոցի ծրագրի համար:
Աստիճանաբար ավելացվում է այն գործողությունների ժամանակը, որոնք պահանջում
են նստակյաց կենտրոնացում և առաջադրանքի ավարտին հասցում:
Ուսումնական տարվա վերջին կիսամյակում իրականացվում է հատուկ
միջոցառումների շարք։
